Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Zulal - Sari Siroon Yar (Sweetheart of the Mountains) | Текст песни

Հազար նազով, եար, հովերի հետ եկ,
Ծաղիկ փնջելով՝ սարւորի հետ եկ,
Սեւ ձիուս վրայ ձեր գիւղն եմ եկել,
Դուռդ փակ տեսել, մոլոր մնացել։

Սարի սիրուն եար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ ի՞նչ մեխակ, սիրոյ կրակ բեր։

Հազար մի ծաղկի մէջ ես մեծացել,
Ծաղկանց ցողերով մազերդ թացել,
Մազերիդ բոյրը հեռւից է գալիս,
Զեփիւր բերում սրտիս է տալիս։

Սարի սիրուն եար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ ի՞նչ մեխակ, սիրոյ կրակ բեր։

Երբ քո հայեացքը երկնին ես յառում,
Վառ աստղերն ասես նոր լոյս են առնում,
Քո ձայնն են առնում հավք ու հովերը,
Ա՜խ, ե՞րբ կ՚առնեմ ես քո մատաղ սէրը։

Սարի սիրուն եար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ ի՞նչ մեխակ, սիրոյ կրակ բեր։

Սարից է գալիս էս առուի ջուրը,
Բերում է, եար, քո բոյրն ու համբոյրը,
Աշոտ, թէ կարաս քո երգ ու հանգով
Եարիդ կախարդիր, թող տուն գայ հանդով։

Սարի սիրուն եար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ ի՞նչ մեխակ, սիրոյ կրակ բեր։

Другие названия этого текста
  • Carahunge - Sari siroun yar (0)
  • Zulal - Sari Siroon Yar (Sweetheart of the Mountains) (0)
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-