Աղմկոտ քաղաքն է տունը քո,
Բայց դարձել է քեզ համար օտար:
Դու արդեն բացել ես սիրտը քո
Պայծառ երազների համար:
Ճանապարհն է մեզ սպասում փոշոտ,
Խոստանում է իրական երազ:
Ճանապարհն է անձրևոտ, փշոտ,
Բայց ես գիտեմ, որ դու կգաս:
Մի նոր ուղի ու սեր,
Ուրախ անհոգ օրեր:
Կրկներգ
Դու չգիտես, որ այս կյանքում
Կա մի հեռու ու վառ աշխարհ,
Որ մեզ դարձնում է խենթ, դարձնում՝ համառ
Ու մարում է սրտի լույսերը:
Դու չգիտես, որ քեզ համար
Ես այդ աշխարհն եմ հորինել,
Դու կլինես այնտեղ ազատ ու խենթ,
Չի մարի էլ երբեք մեր սերը:
Դու հոգնել ես ամբոխից մռայլ
Ստվերներից՝ ում աչքերում գիշեր է:
Ջերմագին արեգակի մի փայլ
Ես քեզ կտամ, կտամ ես քեզ:
Մի նոր ուղի ու սեր,
Ուրախ անհոգ օրեր:
Կրկներգ...
...Սոլո...
Մի նոր ուղի ու սեր,
Ուրախ անհոգ օրեր:
Կրկներգ...
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1