Երկիր հնամյա, երկիր հայրենի, Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին Քո հավերժական հմայքը չունեն, Լեռներից այն կողմ, ամպերից անդին:
Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու, Որքան էլ օտար հողերում լինեմ, Անհունության մեջ, միջոցին թափուր, Ես քեց կորոնեմ, հայրենի իմ տուն:
Դու առաջին սեր և վերջին կարոտ, Հուշերի նավակ, ուրախ ու ցավոտ, Շրթերիս վրա կմնաս միշտ դու, Մայրական համբույր, իմ կարոտ տխուր:
Երկիր հնամյա, երկիր պապենի, Քո ոգուց շաղված լեզու մայրենի, Քո ոգուց բուսած տենչանք ու կարոտ, Ի՞նչ եմ առանց քեզ՝ միայն անտունի:
Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն, Արցունքի հովիտ կամ դրախտավայր, Ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ, Ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն:
Խոսք՝ Մուշեղ Իշխանի
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Arthur Meschian -[1995]- Wander - Yerkir hnamya ... Download / Скачать - http://music.gisher.ru/albums/1574 1. Arthur Meschian -[ 1995]- Wander ...
ERKIR HNAMYA ARTUR MESCHYAN AREVMTYAN ... ԱՐԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՆՑԱՆԵԼԻ ՈՒՂԻՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ:
Երկիր Հնամյա / Древнейшая Страна / Yerkir Hnamya Երկիր Հնամյա / Древнейшая Страна / Yerkir Hnamya. OnlyYock ... Արթուր Մեսչյան - Ո՞ւր էիր Աստված Arthur Meschian Ur eir ...
Arthur Meschian -[1995]- Wander - Mayr Im ... Wander - Tarorinak mard ararats 11. Arthur Meschian -[1995]- Wander - Yerge khgji 12 ...